Տնտեսության ո՞ր ոլորտում փնտրել աշխատանք. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Աշխատանք փնտրելը մարդկանց բնորոշ յուրօրինակ վարքագծերից է, որի հիմքում բարեկեցության պահպանման կարիքն ու ձգտումն է։

Հայաստանում ձևավորված ներկայիս աշխատանքային պայմանները հիմնականում թույլ չեն տալիս ապահովել բարեկեցության այնպիսի մակարդակներ, ինչպիսիք առկա են աշխարհի տարբեր երկրներում։ Անշուշտ, այս ամենի «մեղավորը» նաև ՀՀ ներքին և արտաքին մարտահրավերներն են։ ՀՀ տնտեսության վրա գործող սահմանափակումները, ներքին խիստ անարդյունավետ կառավարումը հանգեցրել են նրան, որ երկրում արձանագրված տնտեսական հաջողությունները, ընդհանուր առմամբ, չեն անդրադարձել հանրության կյանքի որակի բարելավման վրա։ Տնտեսական հաջողություններն առաջին հերթին պետք է արտահայտվեն բարեկեցության աճով։



2024թ․ ապրիլին ՀՀ-ում չկրկնվող թափուր աշխատատեղերի թվաքանակը կազմել է 1,106 մարդ, այն դեպքում, երբ 2023թ․ ապրիլին դրանց թվաքանակը կազմում էր ընդամենը 756 մարդ։

2024թ․ ապրիլին արձանագրվել է 10, իսկ 2023թ․ ապրիլին՝ 18 նոր ստեղծված աշխատատեղ։

Հետաքրքիր է հասկանալ՝ տնտեսության որ ոլորտներն են այս առումով առավել ակտիվ եղել․

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ չկրկնվող թափուր աշխատատեղերի առումով առաջին տեղում է «սպասարկման այլ ծառայություններ» ոլորտը՝ 304 մարդ։ Այստեղ 2023թ. ապրիլին չկրկնվող թափուր աշխատատեղերի թվաքանակը կազմում էր 174 մարդ։

Երկրորդ տեղում է արդյունաբերությունը, որտեղ 2024թ․ ապրիլին արձանագրվել է 164 չկրկնվող թափուր աշխատատեղ, իսկ 2023թ․ ապրիլին` 138։

 2023թ․ ապրիլին արդյունաբերությունում նոր ստեղծված աշխատատեղերը 3-ն են եղել, իսկ այս տարվա ապրիլին՝ 0։

Երրորդ տեղում է «մեծածախ և մանրածախ առևտուր,   ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում» ոլորտը, որտեղ 2024թ․ ապրիլին չկրկնվողթափուր աշխատատեղերի թիվը կազմել է 152 մարդ։ Վերջինս 2023թ․ ապրիլի ցուցանիշը գերազանցում է 17-ով։

Այս ոլորտում 2024թ․ ապրիլին գրանցվել է նոր ստեղծված 1 աշխատատեղ, իսկ 2023թ․ նույն ամսում՝ 5։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով