Մեր պատկերացումները, թե ինչպես պետք է ամեն ինչ լինի, մեզ չեն թողնում վայելել այն ամենը, ինչ կա իրականում․ Հաջողակ Մտքեր՝ Անջելինա Ջոլիից

2 Min Read

1975 թվականի հունիսի 4-ին Լոս Անջելեսում է ծնվել հանրահայտ դերասանուհի Անջելինա Ջոլի Վոյտը: Վոյտ ազգանունից դերասանուհին հետագայում հրաժարվել է:
Ջոլիի կնքամայրը դերասանուհի Ժակլին Բիսետն է, իսկ կնքահայրը՝ դերասան և ռեժիսոր Մաքսեմիլիան Շելը:

2000 թվականին նա ստացել է իր առաջին և դեռևս միակ Օսկարը՝ «Ընդհատված կյանք» ֆիլմի համար:

Անջելինա Ջոլին ամուսնացել է 3 անգամ, ունի 6 երեխա։

Ձեզ ենք ներկայացնում Անջելինա Ջոլիի հայտնի մտքերից մի քանիսը․

🔸Երբ դու սխալվում ես, դա ոչ մեկին չպետք է վերաբերի: Այն, ինչը մարդիկ համարում են սխալ, քեզ համար այդ նույնը կարող է լինել գիտակցված ընտրություն:

🔸Արցունքներով ոչնչի չես հասնի, գրկախառնությունը դժվար պահերին չի օգնի, բայց երջանկությունը պետք է կիսես միայն այն մարդու հետ, ում սիրում ես: Իսկ դատարկությունը և հուսահատությունը ավելի լավ է հաղթահարես ինքդ։

🔸Երեխաները մեր թուլությունն են, միևնույն ժամանակ, նաև մեր ուժն են։

🔸Նույնիսկ ուժեղ մարդկանց անհրաժեշտ է ուժեղ մեջք: Դա վերաբերվում է և՛ կանանց, և՛ տղամարդկանց։

🔸Պետք է ամեն մի օրն ապրես այնպես, կարծես դա վերջինն է, որպեսզի ոչնչի համար չզղջաս։

🔸Մարդիկ ասում են, որ դու գնում ես սխալ ճանապարհով, երբ դա ուղղակի քո ճանապարհն է։

🔸Երբեք պետք չէ գտնել մեղավորներ, պետք է ապրել, ոչ մեկին ցավ չպատճառել, չքննադատել և լինել ազատ։

🔸Խելագար սերը շուտ է անցնում, երկու խելագարների սերը՝ երբեք։

🔸Մեր պատկերացումները, թե ինչպես պետք է ամեն ինչ լինի, մեզ չեն թողնում վայելել այն ամենը, ինչ կա իրականում։

🔸Եթե դուրս չգաս այն արկղից, որում մեծացել ես, չես կարողանա հասկանալ, թե որքան մեծ է աշխարհը դրանից դուրս…

🔸Մարդկանց սիրելը նրանց անթերի տեսնելը չէ, այլ թերություններով հանդերձ նրանց անթերի տեսնելը…

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով