Հայկական ատոմային էլեկտրակայանը 1 մլրդ 308,5 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացնի։ Նախագծին հավանություն տալու որոշումը ներառված է ՀԾԿՀ առաջիկա նիստի օրակարգում, Banksnews.am-ը տեղեկանում է ՀԾԿՀ կայքից։
Շուրջ 548 մլն դրամ կտրամադրվի ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի լիամասշտաբ վարժասարքի ֆունկցիոնալ ընլայնման և արդիականացման համար, 347 մլն դրամ՝ չափիչ լաբորատոր սարքերի և այլ գործիքների ձեռքբերման համար, 167.7 մլն դրամ էլ ճառագայթային , միջուկային վթարի սպառնալիքի կամ վթարի դեպքում շտապ պաշտպանական միջոցների և ազդարարարման համակարգի ընդլայնման համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում