Որքան է կազմել ընդհանուր տնտեսությունում միջին հարկման բազան մայիսի վերջի դրությամբ

1 Min Read

Համաձայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված պաշտոնական օպերատիվ տեղեկատվության՝ 2024 թվականի մայիսի վերջի դրությամբ հարկման բազա ունեցող անձանց (եկամուտներ ապահոված աշխատատեղերի) թվաքանակը կազմել է 752.260, աճը 2023 թվականի մայիսի նկատմամբ՝ 4.7%։

Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Ընդհանուր տնտեսությունում միջին հարկման բազան (աշխատավարձը) կազմել է 296.690 ՀՀ դրամ, անվանական աճը՝ 6.7%: Հարկման ընդհանուր բազան կազմել է 223.2 մլրդ դրամ, անվանական աճը՝ 11.7%։

Ըստ առանձին ոլորտների տեղեկատվությունը` այստեղ:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով