Այսօր՝ հունիսի 24-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում:
Արդեն 3 ամսից ավելի է՝ Հրազդան քաղաքում հայտնի դեռ Խորհրդային տարիներից գործող «Հրազդան ցեմենտ»-ի 450-ից ավելի աշխատակիցներ չեն կարողանում հստակ պատասխան ստանալ՝ թե ի վերջո երբ են իրենց մարտ, ապրիլ, մայիս և հունիսի ամսի աշխատավարձները ստանալու:
Աղբյուրի հետ զրույցում աշխատակիցներն ասել են.
«3, հունիսն էլ հետը հաշված՝ 4 ամիս է՝ չենք կարողանում մեր արդար քրտինքով վաստակած, կարելի է ասել, գրոշները ստանալ: 4 ամիս շարունակ այդ փոշու մեջ մեր առողջության հաշվին աշխատել ենք: Մենք շատ բան չենք ուզում, մեր աշխատանքի դիմաց ժամանակին վճարեն մեր աշխատավարձերը, որոնք սկսվում են 80 հազար դրամից՝ մինչև 100-120 հազար դրամ»:
Այս պահին գործարանի դահլիճում 70-ից ավելի աշխատակցիներ հանդիպում են սեփականատիրոջ՝ Կոլյա Խաչատուրովի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև գործարանի գլխավոր հաշվապահ Ռոբերտ Քոքոբելյանն ու կադրերի բաժնի պետ Հրայր Քոքոբելյանը:
Գործարանի աշխատակիցներին նրանք հայտնեցին, որ 1 ու կես ժամից սնանկության ինչ-որ կառավարիչ կայցելի գործարան ու հստակ մարդկանց հուզող հարցերին պատասխանը կտա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում