Երևանի տարբեր վարչական շրջաններում սկսվել է ոչ սահմանված վայրերում կայանած հնամաշ ավտոմեքենաների հեռացման գործընթացը:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Շատ լավ աշխատանք են արել Կենտրոնը, Արաբկիրը։ Խոսքը հնամաշ մեքենաների կմախքների մասին է, որոնք հեռացվել ու հեռացվում են»,– ասել է Ավինյանը։
Հանձնարարվել է աշխատանքներն իրականացնել նաև վարչական մյուս շրջաններում։