Նախորդ շաբաթ Երևանում աղբահանությունը գիշերային և ցերեկային ռեժիմով իրականացվել է 38-ական տեխնիկայով, փողոցների մաքրությունն իրականացվել է 17 ջրցան, 6 փոշեկուլ մեքենաներով, ինչպես նաև աշխատանքների իրականացման համար շահագործվել է 8 տրակտոր:
Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը:
«Մայրաքաղաքի փողոցների մաքրությունը 6-օրյա գրաֆիկով 2 հերթափոխով իրականացրել են 306 սանմաքրման աշխատակիցներ, որոնք կազմում են գրանցված աշխատակիցների 89 տոկոսը»,-ասել է նա:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցրել է, թե սանմաքրման աշխատակիցների հագուստի հետ կապված ինչ քայլեր են ձեռնարկվել։
«Տեխբնութագիրն ամբողջությամբ պատրաստ է, քննարկենք միանգամից ձմեռային և ամառային տարբերակներով ոնց ենք դնում և ըստ դրա մրցույթ հայտարարենք: Ֆինանսական միջոցներ նախատեսված չեն, կարծում եմ՝ առանց ֆինանսական միջոցների կդնենք, հետո նոր ֆինանսավորումը կլինի»,- ասել է Կատվալյանը։
Աղբահանության համար 8 մեքենա ձեռք կբերվի
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում