Այս սեզոնին ակտիվացել է տարատեսակ վայրերում փողոցային առևտուրը, պետք է խնդրեմ Կենտրոն վարչական շրջանի հետ համատեղ համապատասխան գործողություններ իրականացնել։
Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական նստի ժամանակ, դիմելով Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանին, ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խնդրելով որոշակի ժամանակահատված հավելյալ ակտիվությամբ գործողություններ իրականացնել և կենտրոնանալ այս խնդրի վրա։
Անդրադառնալով մայրաքաղաքում գովազդային պաստառներով տուրիստական միկրոավտոբուսների առկայությանը՝ Ավինյանը նշել է, որ այս ուղղությամբ ևս պետք է որոշակի գործողություններ ձեռնարկել։
«Ես պարբերաբար տեսնում եմ, որ տարբեր տեղերում հայտնվում են տարօրինակ գովազդային պաստառներով տուրիստական միկրոավտոբուսներ, դրանց քանակը գնալով ավելանում է, ուստի այդտեղ էլ պետք է խնդրեմ, որ որոշակի գործողություններ լինեն։ Քանի որ մեր՝ դրան հրապարակայնորեն չանդրադառնալը բերում է «մետաստազների», և դրանք, մասնավորապես, սկսում են տարածվել, մենք կքննարկենք և հարցի վերջնական կարգավորման համապատասխան միջոցներ կձեռնարկենք», – նշել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում