Երևանի քաղաքապետարանը աղբահանությունը պատշաճ կատարելու համար հրատապ կարգով տեխնիկա ձեռք կբերի:
Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի «Աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը` պատասխանելով քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցին, թե ինչ փուլում է աղբահանության համար տեխնիկա ձեռք բերելու հարցը։
Գնման նպատակն այն է, որպեսզի աղբահանության խնդիրը չսրվի:
«Խոսքը 8 մեքենայի և 9 շարժիչի լրակազմի մասին է, որպեսզի հնարավոր լինի շահագործել նաև ավտոպարկում գտնվող մյուս մեքենաները։ Դրանք շարժիչների խափանման պատճառով կանգնած են։ Մեկ ամսվա ընթացքում մեքենաներն ու շարժիչները Հայաստանում կլինեն, երբ կկնքվի պայմանագիրը»,- ասել է Կատվալյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում