Շատ հաճախ, երբ մարդիկ լսում են, որ ինչ-որ մի տեղ հանցագործություն է տեղի ունեցել, մտածում են
ավանդական հանցագործությունների մասին: Սակայն, տեխնոլոգիաների զարգացման ներկայիս
ժամանակահատվածում հայտնվել են նոր տիպի հանցագործություններ: Հայտնում է Veritis.com-ը։
Մասնավորապես, մեր ժամանակների տնտեսվարողները հատկապես տուժում են թվային հանցագործություններից: Հատկապես կարևորվում է գիբրիդայի ամպային միջոցների կառավարման գործընթացում կիբերանվտանգությունը: Դա պատահական չէ, քանի որ 10 ընկերություններից 9-ը տուժել են տվյալների արտահոսքից վերջին մեկ տարվա ընթացքում: Cybersecurity Ventures –ի հետազոտողների կարծիքով թվային հանցագործությունների պատճառած վնասնաերը իրենիցից ներկայացնում են պատմության մեջ տնտեսական հարստության նշանակալի փոխանցում:
Խնդիրը նրանում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները գնալով դառնում են առավել բարդ և դրանք դժվար է պաշտպանել: Իրավիճակը բարդանում է ինտերնետ իրերի աճով, ամպային ծառայությունների համընդհանուր օգտագործումով և այլն: Այս ամենը բարդացնում է թվային հանցագործությունների դեմ պայքարը: Թվային հանցագործությունների արդյունքում, մասնավորապես հիբրիդային ամպային միջոցներում տվյալների միայն 1 արտահոսքը 2021թ․-ին հասցրել է 3.6 մլն ԱՄՆ դոլարի վնաս: Բացի այդ նշվում է, որ տվյալների հոսքերի կանխման միջոցառումները միջինում տևում են 287 օր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում