Որքա՞ն է կազմում ՀՀ ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

 Տնտեսության զարգացմանն ուղղված աշխատանքների արդյունքների մասին կարելի է ինչ-որ չափով պատկերացում կազմել տնտեսության առանցքային ցուցանիշների վարքագծից։

Աշխարհում ընդունված է տնտեսության առանցքային ցուցանիշների շարքում դիտարկել երկրի ՀՆԱ-ն։ Այս առումով մեզ համար ևս կարևոր է գնահատել տնտեսության վիճակը ՀՆԱ-ի տեսանկյունից․

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ՀՆԱ-ի ծավալները ընթացիկ գներով 2024թ․ առաջին եռամսյակում կազմել են ֏ 1,97 տրլն։  Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ իրական ՀՆԱ-ի աճը կազմել է 9,2%։

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է ֏ 653,721։  ՀՆԱ-ի ծավալներում առևտրի և ծառայությունների մասնաբաժինը 2024թ․ առաջին եռամսյակում կազմել է 65,2%։

19,6% մասնաբաժին ունի արդյունաբերությունը`ներառյալ էներգետիկան։

ՀՆԱ-ի հավելաճին ամենամեծ նպաստման չափն ունի առևտուրը և ծառայությունները` 5,3 տոկոսային կետ։

  • Ամփոփոելով` պետք է փաստենք, որ չնայած մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն հանրապետությունում կազմում է ֏ 653,721 դրամ,  Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2024թ․ առաջին եռամսյակում կազմում է ընդամենը ֏ 282․879, որը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 8,2%-ով։ Այդուհանդերձ, այս անվանական աշխատավարձերը բավարար չեն բարձր կենսամակարդակ ապահովելու համար։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով