ԱՄՆ պատժամիջոցների թիրախում է հայտնվել «Կասպերսկու Լաբորատորիան»

1 Min Read

ԱՄՆ-ն ամբողջությամբ արգելել  է «Կասպերսկու լաբորատորիայի» պրոդուկտների և ծառայությունների վաճառքը։

Ամերիկյան իշխանություններն ընկերությանը մեղադրել են ռուս զինվորականների և հետախուզության հետ համագործակցության, ինչպես նաև կիբերհետախուզության ոլորտում Ռուսաստանի կառավարության նպատակներին աջակցելու մեջ:



ԱՄՆ վարչակազմում մտավախություն ունեն, որ հակավիրուսային ծրագրակազմը կարող է գողանալ տեղեկատվությունը համակարգիչներից, վնասակար ծրագրեր տեղադրել կամ հետաձգել կրիտիկական թարմացումները: Բացի այդ, նաև ամերիկացիների անձնական տվյալները գողանալու հիմնավորմամբ «Կասպերսկու Լաբորատորիայի» դեմ սահմանափակող միջոցներ կկիրառի նաև ԱՄՆ առևտրի նախարարությունը, ինչի պատճառով կարող են տուժել ընկերության վաճառքները նաև այլ երկրներում:

 

Կիսվեք այս հոդվածով