Մարդը միայն իր պատկերացումների մեջ է ամենադժբախտը և ամենաբախտավորը. Հաջողակ Մտքեր

1 Min Read

Երբեք մի կռվիր նրա հետ, ով ոչին չունի կորցնելու, դա անհավասար մենամարտ է:

Բալթազար Գրասիան/քահանա, փիլիսոփա, գրող/

Ով չի կարողանում խնայել քիչը, նա չի կարող նաև պահել շատը:

Պուբլիլիոս Սիրոս/ գրող, փիլիսոփա, դերասան/

Մարդը միայն իր պատկերացումների մեջ է ամենադժբախտը և ամենաբախտավորը:

Ֆրանսուա դը Լառոշֆուկո/ գրող, ռազմական գործիչ/

Մարդկանց նախատելու իրավունք ունենալու և ապա նրանց ուղղելու համար պետք է նախ և առաջ սիրել մարդկությունը:

Ժակ Դյուկլո/ քաղաքական գործիչ/

Եթե գոյություն չունենային այնպիսի կետեր, որտեղ չհատվեին բոլորի շահերը, խոսք անգամ չէր կարող լինել որևէ հասարակության մասին:

Ժան Ժակ Ռուսո/ փիլիսոփա, կոմպոզիտոր, գրող/

Հասարակության համար մարդն արժեք ունի սոսկ այնքանով, որքանով նա ծառայում է հասարակությանը:

Անատոլ Ֆրանս/ գրող, վիպասան, քննադատ/ 

Կրթությունը գիտելիքների քանակը չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումն այն ամենի, ինչ գիտես:

Ֆրիդրիխ Ադոլֆ Դիստերվեգ/ մանկավարժ, փիլիսոփա/

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով