Երևանցիների համար հարմարավետ միջավայր ստեղծելը մեր կարևոր առաքելություններից է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Միայն այս տարի Նոր Նորք վարչական շրջանում հողազավթումներից ազատել ենք 25,000 քմ տարածք, որոնց փոխարեն կլինեն բարեկարգ բակեր։
Ընթացքի մեջ են «Տորք Անգեղ» զբոսայգու հիմնանորոգման աշխատանքները, որի ավարտից հետո այն կդառնա նորաոճ հանգստի գոտի»,- գրել է նա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում