Մոսկվան համարժեք պատասխան կտա՝ ԱՄՆ-ում ռուսական վիզաների կենտրոնների փակման դեպքում

1 Min Read

Մոսկվան համարժեք պատասխան կտա, եթե ԱՄՆ-ը փակի ռուսական վիզաների կենտրոնները և դիվանագետներին զրկի հարկային արտոնություններից։
Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եթե նման միջոցներ ձեռնարկվեն, ապա ռուսական կողմը համարժեք պատասխան կտա»,- ընդգծել է դիվանագետը։

Ավելի վաղ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել էր, որ ամերիկյան վարչակազմը փակում է ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության վիզաների կենտրոնի երկու մասնաճյուղերը, ինչպես նաև ռուս դիվանագետներին զրկում է երկրում հարկեր չվճարելու հնարավորությունից։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը ոչ մի կերպ չի բացատրել իր գործողությունները։

Share This Article