Դիլերները հաճախ մեքենաները A կետից B կետ տեղափոխելու համար, օգտվում են առաքման ծառայություններից: Ֆլորիդայից մի հաքեր, ով կարողացել է կոտրել և ներխուժել ընկերության համակարգ հրահանգել է երկու էկզոտիկ մեքենա տրամադրել իրեն։
Առաջին դեպքում հաքերը գողացել է 2024 թվականի արտադրության Mercedes-Benz GLS600 Maybach մակնիշի մոտ 200 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենա: Իշխանությունները կարծում են, որ նա մուտք է ստացել Dealer’s Choice Auto Transport, որտեղ նա կարող էր տեսնել առաքման ժամանակացույցերը, վարորդի կոնտակտային տվյալները և այլն: Արդյունքում նա կարողացել է փոխել առաքման վայրը համակարգում։
Ըստ ընկերության գործադիր տնօրեն Սթիվեն Յարիվի՝ հանցագործը կոտրել է վարորդի պորտալը և կարողացել է ստանալ իրեն անհրաժոշտ տեղեկությունները մեքենայի տեղափոխման մասին։
«Շնորհակալություն անվճար Maybach-ի համար»,-այսպես է ծաղրել իր զոհերին հաքերը, ով գողացել էր Mercedes-Benz GLS600 Maybach 2024-ը և Rolls-Royce Cullinan-ը։
Այնուհետ հաքերը ձեռք է բերել Rolls-Royce Cullinan՝ մոտավորապես 400,000 դոլար արժողությամբ: Նա հաղորդագրություն է գրել առաքիչին` խնդրելով փոխել առաքման հասցեն: Վարորդը հաստատել է հասցեն և ժամը՝ հանձնելով Rolls-Royce Cullinan-ը։
Հաքերը դեռ ազատության մեջ է և ծաղրում է զոհերին.
«Շնորհակալ եմ անվճար Maybach-ի համար»,- գրել է նա՝ տեղադրելով մեքենայի GPS թրեկերի լուսանկարը՝ «Եղբայր, մեքենան արդեն Դուբայում է կամ գուցե Եվրոպայում»,-գրել է նա:
Յուրաքանչյուր մեքենայի վերադարձի համար նախատեսված է $20,000 պարգև:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում