Ամփոփելով 2022թ.-ը՝ Forbes-ը կազմել է, այսպես կոչված, The Connected Age-ի 50 ամենահայտնի մասնակիցների ցուցակը, որտեղ ներառված է սոցիալական մեդիայի 49 գիտակ: Իսկ ով է 50-րդը: Որքան էլ տարօրինակ է, ցուցակում, մարդկանցից բացի, ներառված է նաև շուն՝ Բանին՝ առաջին կենդանին, որ հայտնվել է Forbes-ի ցուցակում:
Մինչ մանրամասներին անդրադառնալը հիշեցնենք, որ The Connected Age-ի ներկայացուցիչներ են համարվում նրանք, ովքեր իրենց գործունեությունը ծավալում են համացանցային ոլորտում:
Ցուցակում հայտնվելու գլխավոր նախապայմաններից են գումարը և փառքը: Այսպիսով, նրանց ազդեցիկ, հաճախ տարօրինակ բովանդակությամբ նյութերը դիտվում են միլիոնավոր մարդկանց կողմից, իսկ աշխարհի լավագույն ապրանքանիշերը ուրախությամբ միլիոններ են ծախսում վերջիններիս հովանավորելու համար:
Եվ այսպես Բանի անունով շունն ունի ընդհանուր առմամբ 9,3 միլիոն հետևորդ և զբաղեցնում է 45-րդ հորիզոնականը: Միայն 2021թ.-ի ընթացքում նա վաստակել է 1 մլն դոլար:
Այս խոսող sheepadoodle տեսակի շանը հաջողվել է գրավել Instagram-ի ավելի քան 1,1 միլիոն հետևորդների՝ ասելով իր տիրոջը, որ կարոտում է իր հայրիկին, սիրում է իր մայրիկին և տարօրինակ հոտեր է զգում:
Վերջինս շփվում է մարդկանց հետ՝ օգտագործելով 92 բառային կոճակներից կազմված ձայնային տախտակ: Կոճակները ներառում են «սեր», «դրսում», «հետապնդում» և այլ բառեր: Ենթադրաբար կենդանին օգտագործում է մկանային հիշողությունը՝ յուրաքանչյուր բառ թաթով սեղմելու համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում