ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն արտախորհրդարանական չորս քաղաքական ուժերի առաջարկով հունիսի 21-ին հրավիրել է «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումներ: Լսումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում արտադրվող ապրանքների որակին, նշվել է, որ որակի բարձրացումը պետք է խրախուսել ԵՄ գնալու համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում