Վրաստանի հիմնական առևտրային գործընկերներն են Թուրքիան, Ռուսաստանը, Չինաստանը: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):
Ըստ Geostat-ի տվյալների՝ 2024 թվականի հունվար-մայիսին տասը խոշորագույն արտահանման գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 79,7 տոկոս։ Արտահանողների առաջատար եռյակը ձևավորվել է հետևյալ կերպ՝ Ղրղզստան (360,2 մլն ԱՄՆ դոլար), Ղազախստան (274,8 մլն դոլար) և Ռուսաստան (273,1 մլն ԱՄՆ դոլար):
2024-ի նույն ժամանակահատվածում ներմուծման տասը խոշորագույն գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր ներմուծման մեջ կազմել է 68,3 տոկոս։ Առաջին եռյակում են՝ Թուրքիան (1,078 մլրդ ԱՄՆ դոլար), Ռուսաստանը (731,0 մլն դոլար) և ԱՄՆ (601,4 մլն դոլար)։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում