Սադախլո-Բագրատաշեն անցակետում մաքսային ծառայողները Հայաստանի սահմանը հատած և Վրաստան մուտք գործող ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են 13 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոց։
Եկամուտների ծառայության տվյալներով՝ մեքենայի վարորդն օտարերկրյա քաղաքացի է եղել։
«Օրինախախտ քաղաքացին փորձել է Վրաստան ներկրել առանձնապես խոշոր չափի թմրամիջոց։
Գործի նյութերը փոխանցվել են Վրաստանի ՆԳՆ համապատասխան ստորաբաժանում՝ հետագա արձագանքման համար»,- ասված է գերատեշչության տարածած հաղորդագրությունում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում