Թուրքիայի միլի մեջլիսը (խորհրդարան) քննարկելու է կրիպտոշուկայի կարգավորումների վերաբերյալ օրենքի առաջարկը:
Նշվում է, որ կարգավորման հիմնական նպատակը լինելու է կրիպտո արժույթի շրջանառության թափանցիկության բարձրացումն ու գումար ներդրողի ապահովությունը:
Այս համատեքստում բոլոր այն հարթակների նկատմամբ, որոնք չեն հետևի օրինական կարգավորումներին, կկիրառվեն ծանր պատժամիջոցներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում