Պորտուգալիայի կառավարությունն աջակցություն կտրամադրի ընտանիքներին

1 Min Read

Վերջին 30 տարվա ամենաբարձր գնաճը պորտուգալացիներին ստիպում է մեծ գումարներ ծախսել՝ այդ թվում նաև Անտոնիո Կոստայի կառավարության օրոք: Հետևաբար, երկուշաբթի օրը ընտանիքներին աջակցելու միջոցառումների մասին արված հայտարարությունը երկար սպասված էր։ Այս մասին հայտնում է Euronews-ը։ 

Վարչապետ Անտոնիո Կոստան, խոսելով ծրագրերի մասին, չի թաքցրել, թե որքան կարող են դրանք արժենալ պետական ​​գանձարանի վրա:

Ըստ նրա՝ բյուջեի պատասխանատու կառավարման շնորհիվ մենք կարող ենք ապահով կերպով ընդունել այս նոր միջոցառումների փաթեթը», միայն այս տարի կունենա 2,4 միլիարդ եվրոյի լրացուցիչ ծախս՝ ուղղված բացառապես ընտանիքների աջակցմանը: Ընդգծելով օգնության կարևորությունը՝ վարչապետը հույս է հայտնել, որ, օգնելով ընտանիքներին, կկարողանան պահպանել գնողունակությունը կարճաժամկետ հեռանկարում, և դրանով չեն նպաստի հետագա գնաճին:

Միջոցառումների շրջանակում նախատեսվում է ամսական 2700 եվրոյից պակաս եկամուտ ունեցող յուրաքանչյուր քաղաքացու վճարել 125 եվրո՝ գումարած 50 եվրո յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար, իսկ թոշակառուները կստանան իրենց կենսաթոշակի 50%-ի չափով հավելավճար։

Աջակցության փաթեթ է նախատեսվում նաև ընկերությունների համար։

Կառավարությունը հայտարարել է նաև էլեկտրաէներգիայի հարկը 13%-ից 6% նվազեցնելու մտադրության մասին, սակայն այս որոշման կայացումը կախված է խորհրդարանի քվեարկությունից։

 

Կիսվեք այս հոդվածով