Աշխարհում կարծես մոռացել են առողջ տնտեսություն ունելաու կարևորագույն խնդրի մասին։ Համաշխարհային տնտեսությունն արագ տեմպերով է՛լ ավելի է հիվանդանում և մասնատվում։ Աշխարհում կիրառվող փոխադարձ պատժամիջոցներն էականորեն խաթարում են մրցակցության հիմնարար սկզբունքները։
Ցավալիորեն, այս սկզբունքները Հավաքական Արևմուտքի կողմից մոռացության են տրվում հանուն գլոբալ անվտանգության։ Այդուհանդերձ, իրական խաղաղության և անվտանգության հիմքում ոչ թե միակողմանի և անօրինական պատժամիջոցներն են, այլ երկխոսությունն է և էլ ավելի սերտ կապերի հաստատումը, որը թույլ կտա համաշխարհային տնտեսությանն ազատ շնչել և ընդլայնել մարդկանց բարեկեցության սահմանները։
Ներկայումս տեղի է ունենում ամբողջությամբ հակառակ գործընթացը։ Այս առումով հետաքրքիր է ուսումնասիրել Համաշխարհային մրցունակության ցուցանիշով (Global Competitiveness Index) առաջին 10 հորիզոնականները գրաված երկրների դինամիկան 2000, 2010 և 2024 թթ․
Զարմանալի է, սակայն փաստ, որ ԱՄՆ-ն, 2024թ․ դրությամբ Գլոբալ մրցունակության զեկույցի տվյալների համաձայն, չի հայտնվել առաջին տասնյակում։ Սա խոսում է այն լրջագույն խնդիրների մասին, որոնք առկա են ամերիկյան տնտեսությունում։
2024թ․ Համաշխարհային մրցունակության ամենաբարձր մակարդակն արձանագրվել է Սինգապուրում։ 2-րդ և 3-րդ հորիզոնականներում են հայտնվել համապատասխանաբար Շվեյցարիան և Դանիան։
10-րդ հորիզոնականում է գտնվում Նորվեգիան։ 2024թ․ ցուցակում նոր երկրներից է ԱՄԷ-ն, որը հայտնվել է 7-րդ հորիզոնականում։ Առաջին 10 հորիզոնականները զբաղեցրած երկրների ցուցակից դուրս է մնացել նաև Կանադան։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում