Թուրքիայում վերջին 5 ամսում վաճառվել է ավելի քան 27.000 էլեկտրոմոբիլ

1 Min Read

Թուրքիայի «Մեքենաների մատակարաների և շարժունակության միությունը» (ODMD) տվյալներ է հրապարակել Թուրքիայում վաճառված մեքենաների վերաբերյալ:

Ըստ այդմ՝ 2024-ի առաջին 5 ամսվա ընթացքում վաճառված ավտոմեքենաների և թեթև կոմերցիոն մեքենաների ծավալում 6 տոկոսանոց աճ է գրանցվել:

Ստացվում է, որ միայն մայիսի վերջի դրությամբ ընդհանուր առմամբ վաճառված նոր մեքենաների թիվը կազմել է 471.743:

Վաճառված մեքենաներից 247.828-ը բենզինի լիցքավորմամբ աշխատող մեքենաներն են, որոք վաճառքի քանակով առաջին տեղում են: Դրանց 54.065-ով հաջորդում են հիբրիդ՝ վառելիքի և էլեկտրաէներգիայի սպառմամբ աշխատող մեքենաները:

Հատկանշական է, որ ամբողջապես էլեկրտաէներգիայի սպառմամբ աշխատող վաճառված մեքենաների՝ էլեկրոմոբիլների քանակը 27.604-ն է, ինչն էլ ընդհանուր վաճառված մեքենաների շուրջ 10 տոկոսն է կազմում:

TAGGED:
Share This Article