Թեմայի առնչությամբ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկել է հաջորդ փուլում կամ մոտակա ժամանակներում կազմակերպիչների համար ձևակերպել նաև ապահովագրության հարց, քանի որ այն երրորդ անձանց վնասների պատճառման աղբյուր է հանդիսանում.
«Առնվազն այդ տրամաբանության մեջ որևէ խնդիր չկա, որ այդ վճարը մտնի և կազմակերպվի, ընդ որում՝ կազմակերպիչները նույնականացված են այդ ծառայության մեջ: Դա նաև կբերի նրան, որ կազմակերպիչներն ամեն ինչ կանեն, որպեսզի երթևեկությունն անվտանգ լինի: Իրենք կսկսեն կարգավորել և դնել կանոններ, որոնք հնարավորություն կտան բացառել դեպքերը, այդ թվում՝ երրորդ անձանց վնասներ հասցնելու»:
Արձագանքելով՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ ապահովագրությանը նախատեսվում է անդրադառնալ երկրորդ փուլում.
«Նախնական պետք է մտնենք դաշտ, փորձենք մշակույթը ձևավորել, այնուհետև նոր այլ լրացուցիչ զսպող մեխանիզմներ նախատեսել»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում