Վարկավորումը շարունակում է զգալի ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության վրա։ Դրա մասին են վկայում տնտեսության սուբյեկտների մեծ ներգրավվածությունը վարկավորման գործընթացներում։ Այս ամենը մի կողմից դրական բաղադրիչ ունի, քանի որ տնտեսվարողները վարկերի շնորհիվ կարողանում են այդ պահին լուծել իրենց խնդիրները՝ պարտավորվելով վերադարձնել գումարները հետո։
Սակայն, շատ են նաև այն դեպքերը, երբ պարտքային բեռն այնքան ծանր է լինում, որ տնտեսվարողները չեն կարողանում սպասարկել վարկերը։ Այս իրավիճակի երկար պահպանումն ինքնին պայթյունավտանգ է տնտեսության բնականոն աշխատանքի տեսանկյունից։
Ինչպես վարկավորման, այնպես էլ ՀՀ տնտեսության բոլոր գործընթացների կենտրոնը Երևանն է, որտեղ վարկավորման ծավալները, ըստ հիմնական ոլորտների, եղել է հետևյալը․
Մասնավորապես, Երևանում շինարարության ոլորտում վարկավորման ծավալները 2024թ․ ապրիլի վերջի դրությամբ կազմել են շուրջ ֏ 480 մլրդ։
Հաջորդիվ առևտրի ոլորտն է՝ վարկավորման ծավալների ֏ 454 մլրդ մակարդակով։
Երրորդ տեղում է մշակող արդյունաբերությունը, որտեղ վարկավորման ծավալները կազմել են ֏ 169 մլրդ։
Ուսումնասիրենք իրավիճակը մարզերում, որտեղ ակտիվ են տնտեսության նույն ոլորտները, որոնք ներկայացվեցին Երևանի պարագայում․
ՀՀ ԿԲ վիճակագրական տվյալները փաստում են, որ շինարարության ոլորտում վարկավորման ծավալները զգալի են Կոտայքի մարզում՝ ֏ 12,2 մլրդ։ Վերջինիս հաջորդում է Արմավիրի մարզը՝ մոտ ֏7 մլրդ ցուցանիշով։
Առևտրի ոլորտում վարկավորման ծավալներով բացառիկ արդյունք է արձանագրել կրկին Կոտայքի մարզը՝ մոտ ֏49 մլրդ։
Մշակող արդյունաբերության ոլորտում վարկավորման ծավալները 2024թ․ ապրիլի վերջի դրությամբ Կոտայքի մարզում կազմել են մոտ ֏ 28 մլրդ և Արարատի մարզում՝ մոտ ֏ 21 մլրդ
Գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտում վարկավորման ծավալները Կոտայքում կազմել են մոտ ֏ 32 մլրդ, Արմավիրում՝ ֏ 26 մլրդ, Արարատում՝ ֏ 23 մլրդ և Արագածոտնում՝ ֏ 19 մլրդ։
Մշակող արդյունաբերության ոլորտում վարկավորման ծավալներով ակտիվ են Կոտայքի և Արարատի մարզերը՝ համապատասխանաբար վարկավորման ֏ 28 մլրդ և ֏ 21 մլրդ ծավալներով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում