ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ՀՀ ՄԱՐԶԵՐԻ ՄԻՋԵՎ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read
High detailed technology background with hand pressing job search toolbar

ՀՀ աշխատանքի շուկան կարիք ունի խորքային փոփոխությունների, քանի որ ներկայիս լարված տնտեսական իրավիճակը այլևս չի կարող հանդուրժել այն թերությունները, որոնք առկա են: Աշխատանքի շուկայում առկա խոցելի խնդիրները արգելակում են տնտեսության մյուս ճյուղերի արդյունավետ աշխատանքը:

Աշխատանքի շուկայում առկա խնդիրները շտկելու համար պետք է աշխատել շուկայում առկա երկու հիմնական սյուների՝ աշխատանքի պահանջարկի և առաջարկի հետ: Երկուսի մոտ էլ կան խնդիրներ, որոնք տարիներ շարունակ չեն լուծվել և կուտակվել են: Այս իրավիճակից հատկապես տուժում են երիտասարդները, որոնք նոր են մտնում աշխատանքի շուկա: 2022 թ․-ի հունիսին Հայաստանում 16-29 տարեկան աշխատանք փնտրող երիտասարդների թվաքանակը կազմում է 14,884 մարդ, որի մասնաբաժինը աշխատանք փնտրող երիտասարդների ընդհանուր թվաքանակում կազմում է 19.1 %: Ընդ որում՝ աշխատանք փնտրող երիտասարդների շրջանում գործազուրկ երիտասարդների մասնաբաժինը կազմում է 60 %:  16-29 տարեկան երիտասարդ գործազուրկների  մասնաբաժինը պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակում կազմում է 17 %: 

Ուսումնասիրենք աշխատանք փնտրող երիտասարդների բաշխումը Երևանի և մարզերի միջև.

Գծապատկեր 1. Աշխատանք փնտրող 16-29 տարեկան երիտասարդների բաշխումը Երևանի և մարզերի միջև 2022 թ․-ի հունիսի դրությամբ

2022 թ․-ի հունիսի վերջի դրությամբ 16-29 տարեկան աշխատանք փնտրող երիտասարդների ընդամենը 12 %-ն է տեղակայված Երևանում, իսկ 88 %-ը՝ մարզերում: Երևանում աշխատանք փնտրող երիտասարդների թվաքանակը 2022 թ․-ի հունիսի վերջին 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 25.3 %-ով:

Գծապատկեր 2. Աշխատանք փնտրող 16-29 տարեկան երիտասարդների բաշխումը ՀՀ մարզերի միջև 2022 թ․-ի հունիսի դրությամբ

Մարզերում 16-29 տարեկան աշխատանք փնտրող երիտասարդների մեջ մեծ մասնաբաժին ունեն Շիրակի՝ 22 %, և Արարատի՝ 18 %, մարզերի երիտասարդները։  Նվազագույն մասնաբաժին ունեն Սյունիքի՝ 5 %, Տավուշի՝ 6 %, և Վայոց Ձորի՝ 3 %, աշխատանք փնտրող երիտասարդները։ Ուշադրություն դարձնենք այն փաստի վրա, որ Սյունիքի և Տավուշի բնակչությունը մի քանի անգամ գերազանցում է Վայոց Ձորի բնակչությանը։ Հնարավոր է, որ այս երեք մարզերում երիտասարդների տեսակարար կշիռը ավելի փոքր է, քան մյուս մարզերում։

Կիսվեք այս հոդվածով