Շիկահողի պատմական կամուրջը կնորոգվի

1 Min Read

Կապան համայնքի Շիկահողի կառուցված կամուրջի ամրակայման և նորոգման աշխատանքներ  են իրականացվում (տեղական նշանակության)։

Հուշարձանի գիտանախագծային փաստաթղթերի մշակման և ամրակայման աշխատանքներն իրականացվում են «Երկիր և մշակույթ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ֆինանսական միջոցների հաշվին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության համաձայնեցմամբ։

ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 5-րդ նիստում քննարկվել է պատմական կամուրջի ամրակայման էսքիզային նախագիծը և ստացել դրական եզրակացություն (հեղինակ՝ վերականգնող ճարտարապետ Լևոն Վասիլյան)։ Սահմանված կարգով՝ լիազոր մարմնի կողմից տրվել է հուշարձանի ամրակայման և նորոգման թույլտվությունը։

Շիկահող գյուղի 19-րդ դարի (1886 թ․) կամուրջը կառուցվել է նույնանուն գետակի վրա: Այն միաթռիչք է, ճակատային պատերը և թաղերը կառուցված են կոպտատաշ բազալտով և գետաքարերով, իսկ թաղի եզրակամարները՝ սրբատաշ բազալտով։

 

Share This Article