ԱՄՆ-ն կաջակցի աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման հարցում

1 Min Read
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուին։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:
Նշախարարը նշել է, որ Հայաստանը շատ բարձր է գնահատում Միացյալ Նահանգների ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման գործում։
«Սառա Մորգենթաուն վերահաստատեց ԱՄՆ-ի կողմից Հայաստանի հետ հարաբերություններում նոր տնտեսական հնարավորություններ դիտարկելու և համագործակցության շրջանակի ընդլայնման պատրաստակամությունը, ինչպես նաև իրենց աջակցությունն է հայտնել աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնմանը»,- նշված է գրառման մեջ։
Կիսվեք այս հոդվածով