Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման վարչությունը նոր տնօրեն ունի

1 Min Read
ԵՏՀ ինտեգրման զարգացման վարչության տնօրեն է նշանակվել Միքայել Բելլույանը։
Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Բելլույանը 2021-2024 թթ. եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային ենթակառուցվածքի վարչության տնօրենի տեղակալ: Դրանից առաջ` 2013-2021 թթ, Լոնդոնում և Երևանում նա աշխատել է տրանսպորտի և ավիացիայի ոլորտներում տարբեր, այդ թվում՝ ղեկավար պաշտոններում` «Թայմլայն» ՍՊԸ-ում, «Աերոֆլոտ» հանրային բաժնետիրական ընկերությունում, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեում, «Գամմա Գրուպ» ՍՊԸ-ում:
Նա 2009 թ. ավարտել է Լոնդոնի Եվրոպական բիզնես դպրոցի մագիստրատուրան «միջազգային բիզնես» մասնագիտությամբ, տիրապետում է հայերեն, անգլերեն և իսպաներեն լեզուներին:
Կիսվեք այս հոդվածով