Կիրանցի և Ոսկեպարի բնակիչները հրաժարվում են իրենց գույքը վաճառել. Դանիելյան

1 Min Read

Կիրանցի և Ոսկեպարի բնակիչները, որոնց հետ մենք հանդիպել ենք, փոխհատուցումից հրաժարվել են և ունեն կադաստրի վկայականներ: Նրանք հրաժարվում են իրենց գույքը վաճառել:

Այս ընթացքում իրենց մի քանի անգամ տարբեր գումարներ են առաջարկել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Իրենց պարտադրում են, ասում են՝ դուք պետք է հրաժարվեք գույքային և այլ պահանջներից: Այդ մարդիկ պետք է դիմեն մարզպետարան, որ իրենց կադաստրի վկայականները համարվեն առոչինչ: Մարդիկ մտավախություն ունեն, որ պատասխանատվությունը դրվում է իրենց վրա: Այսինքն վաղը դատական գործընթաց սկսելուց իշխանություններն ասելու են՝ դուք չէի՞ք խնդրանքով դիմել մեզ, որ այդ վկայականները համարվեն առոչինչ»,- ասել է Դանիելյանը:

Նրա խոսքով մարդկանց մի քանի օր ժամանակ են տվել, ասելով` եթե փոխհատուցումից հիմա չօգտվեն, վաղը այդ գումարներն էլ  իրենց չեն տալու: Բագրատ Սրբազանն էլ իր հերթին նշել է, որ միայն մի փոքրիկ տնակի համար 50 հազար դոլար են առաջարկել:

«Մարդն ասել է՝ այդ դոմիկը հազար դոլար հազիվ արժենա, դուք ինձ ինչու եք 50 հազար առաջարկում: Այդքան արժանապատվություն ունի այդ մարդը: Այսինքն կաշառք են տալիս»,- ասել է Բագրատ Սրբազանը:

Կիսվեք այս հոդվածով