Հայտնի է դարձել ամենահզոր Tank 500-ի գինը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

1 Min Read

Ռուսաստանը սկսել է Tank 500 շրջանակային լիաքարշակ ամենագնացների պատվերներ ընդունել։ Մեքենայի գինը սկսվում է 7.7 մլն ռուբլուց, հայտարարել է Great Wall Motor-ի մամուլի ծառայությունը,- գրում է Autopilot.ru-ն։

Tank 500-ը համալրված է 3.0 լիտրանոց V6 մխոցանի բենզինային շարժիչով՝ կրկնակի տուրբո լիցքավորմամբ, որը մինչև 354 ձիաուժ հզորություն է զարգացնում:

Վառելիքի ծախսը կազմում է 11.5 լ/100 կմ, որը նման է 299 ձիաուժ հզորությամբ V6 տարբերակին։

Բացի հիմնական 80 լիտրանոց վառելիքի բաքից, Tank 500-ն ունի երկրորդ` 53 լիտրանոց բաքը, որը գտնվում է բեռնախցիկի տակ, իսկ պահեստային անիվը տեղադրված է հետևի դռան վրա:

Tank 500-ը ստացել է վառ կարմիր տրամաչափեր և մգեցված լուսարձակներ, իսկ ինտերիերը սև է:

Tank 500 տարբերակը Adventure և Premium բենզինային շարժիչով տարբերակների շարքում չորրորդն է։ Այժմ Ռուսաստանի Դաշնությունում ամենամատչելի Tank 500-ի գինը սկսվում է 6.3 մլն ռուբլուց։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով