Sberbank-ը թողարկել է Smart Online հավելվածը

1 Min Read

Sberbank-ը թողարկել է նոր հավելված՝ «Smart Online», որը «Sberbank Online» հավելվածի կրկնօրինակն է, սակայն նոր տարբերակը iOS-ում տեղադրելու համար է:

Այս մասին հայտնել  է վարկային կազմակերպության մամուլի ծառայությունը,- գրում է РБК-ն։

Sberbank-ը օգտատերերին խորհուրդ է տվել թողարկումից անմիջապես հետո ներբեռնել նոր հավելվածը, քանի որ ծրագրի 14.11 և ավելի ցածր տարբերակները շուտով կդադարեն աշխատել:

Նշվում է, որ «Smart Online» հավելվածում կարելի է վիկտորինաների և թեստերի օգնությամբ ֆինանսների մասին վիճակագրություն ստանալ։ Նոր հավելվածը հնարավորություն է տալիս մուտք գործել Sberbank Online, այսինքն՝ առցանց բանկինգ:

Sberbank Online հավելվածն անհետացել է App Store-ից 2022 թվականի գարնանն այն բանից հետո, երբ բանկը հայտնվել է պատժամիջոցների տակ։ Մի քանի անգամ այն գործարկել է այլ առցանց բանկային հավելվածներ, բայց դրանք բոլորն էլ անհետացել են App Store-ից:

2024 թվականի հունվարին Sberbank-ը թողարկեց օնլայն բջջային հավելվածի նոր տարբերակ iOS օգտատերերի համար, սակայն մի քանի օր անց այն կրկին հեռացվեց App Store-ից։

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով