ՀՀ կառավարությունը 3.9 մլն դրամ կտրամադրի ԱԳՆ-ին՝ Բելգիայում ՀՀ դեսպանության կողմից գնված մեքենայի մաքսազերծման ծախսերի համար։
Կառավարության որոշման նախագծում նշված է, որ օտարերկրացի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը պատշաճ կազմակերպելու համար նախաձեռնվել է նախարարությանն ամրացված տրանսպորտային միջոցները թարմացնելու գործընթաց, և այդ նպատակով Բելգիայում ՀՀ դեսպանությունը 2019թ. արտադրության BMW X3 մակնիշի մեքենա է գնել, որն էլ պատրաստվում են մաքսազերծել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում