Որքան կարժենա առաջին էլեկտրական Ferrari-ին

1 Min Read

 Ferrari ընկերության էլեկտրական առաջին մեքենան կարժենա նվազագույնը 500,000 եվրո։

Այս մասին գրում է Reuters-ը։ Ինչպես նշում է աղբյուրը, ընկերությունը նախատեսում է 1/3-ով ավելացնել այս մոդելի արտադրությունը։ Գնի մասին հստակ տեղեկություն չի հրապարակվել, սակայն նշվում է, որ այն կարող է կախված լինել ավտոմեքենաների սարքավորումների և շարժիչների գներից։  Նվազագույն արժեքի մեջ չեն ներառվելու անհատական սարքավորումները և կարգավորումները: Տվյալ հանգամանքը ավտոմեքենայի գինը կարող է բարձրացնել 15%-20%-ով։

Էլեկտրական այս ավտոմեքենան շուկա դուրս կգա հավանաբար մյուս տարի:

Կիսվեք այս հոդվածով