«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։
Այս պահի դրությամբ կատարվում են հողային աշխատանքներ‚ որոնք մոտ ժամանակներս կավարտվեն‚ և կմեկնարկեն պաշտպանիչ պատերի‚ արհեստական կառուցվածքների նորոգման‚ նորերի տեղադրման‚ պարապետների բետոնացման աշխատանքները‚ ինչպես նաև կշարունակվի պատրաստի հողային պաստառի վրա ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտի տեղադրումը։
Նշենք‚ որ ճանապարհի 7.5 կմ հատվածում արդեն իսկ տեղադրված է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը‚ 5 կմ՝ վերին շերտը։
Շինարարությունը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում