Պետպատվերով այսուհետ կիրականացվի ևս մեկ հետազոտություն

1 Min Read

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նորածինների շրջանում ևս մեկ հիվանդության վաղ ախտորոշման համար պետական պատվերով այսուհետ կիրականացվի սքրինինգային հետազոտություն:

Բնածին մակերիկամային հիպերպլազիայի կամ որ նույնն է` ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգը թույլ կտա մինչև կլինիկական դրսևորումները հայտանաբերել հիվանդությունն ու կանխել դրա զագացումը` խուսափելով մահվան ելքերից առավելապես տղաների շրջանում:

Այս սքրինինգը աղջիկների մոտ թույլ կտա կանխարգելել հիպոնաթրիեմիան, որը, երկարաժամկետ կտրվածքով, հանգեցնում է մտավոր զարգացման հապաղման:

Բնածին, ժառանգական հիվանդությունների հնարավորինս վաղ ախտորոշման և ժամանակին բուժման ու բարդացումների կանխարգելման համար մեր երկրում պետության կողմից իրականացվում էր թվով 6 սքրինինգային ծրագիր, ԱԳՀ սքրինինգը` արդեն 7-րդն է:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով