Մայրաքաղաքում վերացվում են տարվա ընթացքում ասֆալտում առաջացած փոսերն ու ճաքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Մայրաքաղաքի բակային տարածքներում վերացվում են տարվա ընթացքում ասֆալտում առաջացած փոսերն ու ճաքերը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործընթացն արդեն իսկ մեկնարկել է: Արաբկիր վարչական շրջանում այս տարվա ծրագրով նախատեսվում է 23500 քմ բակային, միջբակային և մայթի տարածք հիմնանորոգել:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 3500 քմ ճանապարհ փոսալցվել ու ասֆալտապատվել է: Տիգրանյան անցուղում այս պահին աշխատանքները շարունակվում են:

Աջափնյակ վարչական շրջանում 6500 քմ է ասֆալտապատվել, որից 1500 քմ-ն երկրորդական փողոցների փոսային նորոգում է:

Տարեկան ծրագրով նախատեսվում է այդպիսի աշխատանքներ իրականացնել վարչական բոլոր շրջաններում:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Share This Article