Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են իրանական «Հուշմանդ Սազե» շինարարական ընկերության ներկայացուցիչներին։
Կոմիտեից հայտնում են, որ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների, հասարակական նշանակության շենքերի և շինությունների նախագծման, դրանց կիրառման վերաբերյալ հարցեր։
Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը ներկայացրել է դպրոցներ, մանկապարտեզներ, մարզական և առողջապահական հաստատություններ կառուցելու ՀՀ կառավարության ծրագրերը`դիտարկելով Հայաստանում իրականացվող քաղաքաշինական ծրագրերում ընկերության ներգրավման հնարավորությունները
« ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում կոմիտեի կայքում հրապարակվելու են անհատական բնակելի տների նախագծեր, և առաջարկել ներկայացնել նաև ընկերության մշակած նախագծերը»,- նշել Գրիգորյանը:
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց համապատասխանությունը Հայաստանում գործող քաղաքաշինական նորմերին։
Կողմերը պայմանավորվել են քննարկել նախանշված ուղղություններով համագործակցության մանրամասները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում