Իլոն Մասկը հետաձգել է Twitter-ի գնումը այն մտավախությունների պատճառով, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ֆոնին համաշխարհային պատերազմ կսկսվի: Այս մասին հայտնի է դարձել Tesla-ի և SpaceX-ի հիմնադրի՝ սոցցանցի գնումից անսպասելի հրաժարվելու գործով նախնական լսումների ժամանակ։
Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, սեպտեմբերի 6-ին Դելավերի դատարանում Twitter-ը ներկայացնող փաստաբանը հրապարակել է Իլոն Մասկի և Morgan Stanley-իի աշխատակցի նամակագրությունը, որը զբաղվում էր գործարարի կողմից սոցցանցի գնման գործարքով:
Մայիսի 8-ի հաղորդագրությունում գործարարն առաջարկել է մի քանի օրով հետաձգել գործարքը՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ Վլադիմիր Պուտինի ելույթը լսելու համար։ «Անիմաստ է գնել Twitter-ը, եթե մենք շարժվում ենք դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ»,- հաղորդագրությունը մեջբերում է Business Insider-ը։
Twitter-ի ներկայացուցիչները հրապարակել են այս նամակագրությունը՝ դատարանին ապացուցելու համար, որ Մասկն առաջնորդվել է բացառապես գործարքի ֆինանսական ասպեկտով, այլ ոչ թե սոցցանցում կեղծ հաշիվների մասին տվյալներով։
Մասկի փաստաբանն ի պատասխան հայտարարել է, որ ցանկացած գործարարի կմտահոգի ֆոնդային բորսայում պոտենցիալ պատերազմի ազդեցությունը, և նշել, որ Մասկի խոսքերը կոնտեքստից կտրված են։
Միաժամանակ, չնայած նրան, որ Պուտինի ելույթի հետ կապված Մասկի մտավախությունները չեն իրականացել, նա այդպես էլ չի վերադարձել ցանցը գնելու հարցին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում