Եթե նպատակն աննշան է, ոչ մի մեծ բան չես անի. Հաջողակ Մտքեր

1 Min Read

Բավարարեք մարդու բոլոր ցանկությունները, բայց նրանից խլեք կյանքի նպատակը և կտեսնեք, թե ինչպիսի դժբախտ ու աննշան էակ է դառնում նա։

Կոնստանտին Ուշինսկի/ մանկավարժ, գրող/

Երբ կյանքի պայքարն արդեն վեր է ածվել որոշակի նպատակի գիտակցական ձգտման, այդ ժամանակ մարդ արդեն կարող է իրեն երջանիկ համարել։

Դմիտրի Պիսարև/ լրագրող, գրող/

Նպատակը պետք է լինի երջանկությունը, այլապես կրակը չի բոցավառվի բավականաչափ պայծառ, շարժիչ ուժը չի լինի բավականաչափ հզոր, և հաջողությունն էլ լիակատար չի լինի:

Թեոդոր Դրայզեր/ գրող, լրագրող, վիպասան/

Կյանքի իմաստը նպատակների ձգտելու գեղեցկության և ուժի մեջ է, և հարկավոր է, որ կեցության յուրաքանչյուր պահն ունենա իր բարձր նպատակը։

Մաքսիմ Գորկի/ գրող, դրամատուրգ, վիպասան/

Այնտեղ, ուր վերջանում է ցանկությունը, վերջանում է նաև մարդը:

Լյուդվիգ Ֆոյերբախ/ փիլիսոփա, գրող/

Կան մարդիկ, որոնք ապրում են առանց որևէ նպատակի, անցնում են աշխարհով, ինչպես ցողունը գետով, բայց նրանք չեն գնում, նրանց քշում են։

Սենեկա/դրամատուրգ, բանաստեղծ, փիլիսոփա/

Եթե նպատակ չկա` ոչ մի բան չես անի, և եթե նպատակն աննշան է, ոչ մի մեծ բան չես անի։

Դենի Դիդրո/ փիլիսոփա, վիպասան, թարգմանիչ/

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով