Ռիչարդ Հենեսիի 300-ամյա հոբելյանի առիթով Hennessy ընկերությունը թողարկել է սահմանափակ քանակությամբ` ընդամենը 110 հատ Richard Hennessy Magnum կոնյակ` 220 000 դոլար արժողությամբ։
Գնորդները կկարողանան ձեռք բերել մասնավոր վաճառքների միջոցով և Houses of Hennessy խանութներում ամբողջ աշխարհում։
Magnum-ը, որը ներկայացվում է որպես ամենահազվադեպ կուպաժային կոնյակ, կյանքի է կոչել Hennessy’s Atelier des Editions Rares-ը։ Այն մատուցվում է դիզայներ Դանիել Լիբեսկինդի 1,75 լիտրանոց գրաֆիններով, որը պատրաստված է Baccarat-ի գեղեցիկ բյուրեղապակիով։
Richard Hennessy Magnum-ը զարդարված է իռլանդացի զինվորական սպայի եւ գործարարի պատկերով՝ փորագրված ֆրանսիացի վայելչագրող Նիկոլ Ուշենիրի կողմից։ Այս կոլեկցիոն կոնյակի հավաքածուի մեջ են մտնում Richard Hennessy երկու բյուրեղապակյա գավաթներ, ծխամորճ և տակդիր։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում