Վրաստանում ամսական միջին աշխտավարձն ավելացել է

1 Min Read

2024 թվականի առաջին եռամսյակում, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, վարձու աշխատողների ամսական միջին անվանական աշխատավարձն աճել է 13,2 տոկոսով (226,8 լարի) և կազմել 1943,4 լարի: Այս մասին տեղակացնում է Aliq.ge-ն:

Ըստ գործունեության տեսակների՝ համեմատաբար բարձր աշխատավարձեր են նկատվել հետևյալ ոլորտներում.

  • ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 4 519,4 լարի (նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 20,2 տոկոսով),
  • տեղեկատվություն և հաղորդակցություն՝ 3956,5 լարի (աճը` 9,0 տոկոս),
  • մասնագիտական, գիտատեխնիկական գործունեություն՝ 2672.7 լարի (աճը` 12.0 տոկոս),
  • շինարարություն՝ 2624,6 լարի (աճը՝ 22,3 տոկոս)։

Geostat-ի տվյալների համաձայն, 2024 թվականի առաջին եռամսյակում կանանց միջին աշխատավարձը կազմել է 1540.0 լարի, տղամարդկանցը՝ 2343.2 լարի: Կանանց աշխատավարձի տարեկան աճը կազմել է 164.3 լարի (11.9 տոկոս), տղամարդկանցը՝ 289,8 լարի (14,1 տոկոս):

Կիսվեք այս հոդվածով