«Կոնտուր Մարկետի»-ի վերլուծաբանները պարզել են, թե ինչպես է փոխվել սուրճի վաճառքը 2024 թվականի մայիս և հունիս ամիսների սկզբին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է ավելի քան 2 միլիոն չեկ ողջ Ռուսաստանից: Gazeta.ru-ն ներկայացրել է ուսումնասիրության արդյունքները։
Ամենաշատը աճել է ամերիկանոյի գները (+12%), իսկ պահանջարկը նվազել է, բայց մի փոքր (-4%)։ Թանկացած խմիչքների մեջ երկրորդ և երրորդ տեղում են կապուչինոն և լատտեն (+8%), իսկ կապուչինոյի պահանջարկը ավելացել է 1%-ով, լատտեն՝ 11%-ով։
Ամերիկանոյի միջին գինը 180-ից հասել է 201 ռուբլու։ Կապուչինոյի արժեքը 227-ից դարձել է 246 ռուբլի։ Լատտեի միջին գինը 251 ռուբլի է՝ նախորդ տարվա 233 ռուբլու դիմաց։ Էսպրեսսոն թանկացել է 195-ից մինչև 197 ռուբլի։
«Սուրճի վրա հիմնված բոլոր խոշոր ըմպելիքները թանկացել են: Դա կարելի է բացատրել տարբեր սորտերի սուրճի հատիկների բերքի ձախողումներով, ինչպես նաև լոգիստիկ դժվարություններով: Ընդ որում, ամենաշատը թանկացել է ամերիկանոն, որը պարունակում է մաքուր սուրճի ավելի բարձր տոկոս։ Միաժամանակ, պահանջարկը մեծացել է բոլոր խմիչքների համար, բացառությամբ ամերիկանոյ ի: Չնայած թանկացումներին, ռուսները սիրում են սուրճը և այն գնում են՝ հաշվի առնելով անգամ թանկացած գները»,- մեկնաբանում է «Կոնտուր մարկետի» վերլուծաբան Դարիա Ժիգալինան։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում