🔸Իմաստալից է միայն հանուն ուրիշների ապրած կյանքը։
Էյնշտեյն
🔸Վատ են ապրում նրանք, ովքեր ողջ կյանքում ապրել են պատրաստվում։
Պուբլիլիոս Սիրոս /դերասան, բանաստեղծ, փիլիսոփա/
🔸Հարկավոր է ուտել, որպեսզի ապրել, այլ ոչ թե ապրել, որպեսզի ուտել։
Սոկրատես
🔸Հիշել ապրած կյանքը, դա, հավանաբար, գրեթե նույնն է, ինչ ապրել այն նորից։
Բենջամին Ֆրանկլին /քաղաքական գործիչ/
🔸Երբեք մի՛ ճանապարհորդիր մեկի հետ, որին չես սիրում:
Հեմինգուեյ
🔸Ամենակարևոր հաղթանակը սեփական «ես»-ի նկատմամբ տարած հաղթանակն է։ Սեփական «ես»-ի կողմից հաղթված լինելը և ամոթ է, և նվաստացուցիչ:
Պլատոն
🔸Մարդիկ ճանաչվում են վեճի մեջ և ճանապարհին:
Հերբերտ
🔸Խելացի մարդը միշտ համաձայնվում է մեկ ուրիշ խելացի մարդու հետ, իսկ հիմարը սովորաբար չի համաձայնվում ոչ խելացու, ոչ էլ հիմարի հետ:
Արիստոտել
🔸Խառնվածքից զուրկ մարդը չի կարող ո՛չ նկարիչ լինել, ո՛չ բազմակողմանի մարդ, ո՛չ էլ ընդհանրապես մի մարդ, որը ինքնամոռաց կարող էր տարվել գիտական կամ գեղարվեստական պրոբլեմով:
Լեոնարդո Դա Վինչի
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում