Անշարժ գույքի շուկան արտացոլում է տնտեսությունում տեղի ունեցող բոլոր փոփոխությունները։ Դրա պատճառներից մեկն այն է, որ այս շուկայում գործում են տարբեր տնտեսական սուբյեկտներ, որոնք, պայմանավորված երկրի տնտեսությունում տեղի ունեցող զարգացումներով, կայացնում են համապատասխան որոշումներ։
Այս առումով հետաքրքիր է ուսումնասիրել` ինչպիսին է եղել իրավաբանական անձանց վարքագիծը անշարժ գույքի շուկայում 2024թ․ ապրիլին։
Նախ ուսումնասիրենք Երևանում և ՀՀ մարզերում գնված և վաճառված անշարժ գույքի գործարքները․
ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ իրավաբանական անձանց կողմից գնված անշարժ գույքի գործարքների ծավալը 2024թ․ ապրիլին կազմել է 150 միավոր։ Ցուցանիշը 2023թ․ ապրիլի համեմատ նվազել է 16%-ով։
Վաճառված անշարժ գույքի գործարքների թվաքանակը կազմել է 677 միավոր. 2023թ․ ապրիլի համեմատ արձանագրվել է աճ` 3 անգամ։
Գնված անշարժ գույքի գործարքների 23,3%-ը և վաճառված անշարժ գույքի գործարքների 83,8%-ը կայացել է Երևանում։
Գնված և վաճառված անշարժ գույքի գործարքներով առաջատար է Կոտայքի մարզը՝ համապատասխանաբար 20,7% և 10,3% ցուցանիշներով։
Իրավաբանական անձանց կողմից իրականացված առուվաճառքի գործարքների կառուցվածքը, ըստ գույքի տեսակների․, հետեւյալն է.
2024թ․ ապրիլին վաճառված անշարժ գույքի գործարքների 57,2%-ն առնչվել է բազմաբնակարան շենքերի բնակարաններին։
Վաճառված անշարժ գույքի գործարքների 27,5%-ը պատկանում է ավտոտնակներին։
Գնված անշարժ գույքի գործարքների 71,3%-ը պատկանում է հողին, որի մոտ 31%-ն է գյուղատնտեսական նշանակության։
Բնակելի տներին է առնչվում գնված անշարժ գույքի գործարքների 11,3%-ը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում