ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՈՒՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՉԸՆՏՐՎԱԾ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Մեծ Բրիտանիայում առանց համապետական ընտրությունների տեղի են ունենում վարչապետի պաշտոնակատարների փոփոխություններ։ Ընդ որում՝ այնպիսի տպավորություն է, որ կուսակցության վարչապետի թեկնածուն, որը ժողովդրի անունից եկել է իշխանության, սխալ է իրեն պահում, սակայն իշխանությունը փոխանցվում է նույն կուսակցության մեկ այլ անդամի։ Հավանաբար, այդ անդամն ավելի ճշգրիտ աշխատանքներ է կատարում թիմակիցների հետ՝ գործադրելով տարբեր մեթոդներ։

Փաստորեն, դեմոկրատական բարձր արժեքներ դավանող երկրում  վարչապետների մի խումբ է գալիս, որի թեկնածության մասով ժողովուրդը որևէ կարծիք չի հայտնել։ Ահա քաղաքական այս թնջուկի միջից ընտրվեց նոր կին վարչապետ Լիզ Թրասը, որը հայտնի է իր՝ միջազգային հանրության ականջի համար տհաճ հայտարարություններով։

Պատկերացրեք՝ իշխանության է եկել մի կին, որն աշխարհով մեկ հայտարարում էր, որ պատրաստ է սեղմել միջուկային զենքի կոճակը։ Նոր վարչապետին նաև ծաղիկներով չեն դիմավորելու Եվրամիությունում։ Մի կողմ թողնելով Լիզ Թրասի քաղաքական հայացքները՝ փորձենք հասկանալ Մեծ Բրիտանիայի նոր կառավարության տնտեսական հիմնախնդիրների լուծման բաղադրատոմսը․

Գծապատկեր 1․ Լիզ Թրասի՝ Մեծ Բրիտանիայի տնտեսական խնդիրները լուծելու ծրագիրը

ՄԲ նոր վարչապետը խոստանում է վերջ տալ էներգետիկ ճգնաժամին։ Լիզ Թրասը ցանկանում է ՄԲ էներգետիկ խնդիրները լուծել հիմքից և թույլ չտալ, որպեսզի իրավիճակը սրվի յուրաքանչյուր աշուն-ձմեռ։ Լիզ Թրասը փորձելու է վարել մեղմ հարկաբյուջետային քաղաքականություն, որի արդյունքում սպասվում է հարկերի նվազում։ Մյուս կողմից սկսվելու է նավթի արդյունահանումը Հյուսիսային ծովում, որը տեղի է ունենալու այդ հանքերի շահագործման համար լիցենզիաների տրամադրման ճանապարհով։

ՄԲ նոր վարչապետը որոշել է հսկայական գումարներ հատկացնել պաշտպանության ոլորտին և հասցնել պաշտպանության ծախսերի մասնաբաժինը ՀՆԱ-ում 3 %։ Տիկին Թրասը խնդիրներ է տեսնում ՄԲ ԿԲ-ի աշխատանքում՝ որպես օրինակ ներկայացնելով այն, որ գնաճին վերաբերող ԿԲ-ի կանխատեսումներն այնքան էլ ճշգրիտ չեն։ Թրասը համոզված է, որ պետք է հրաժեշտ տալ ՄԲ-ի  եվրոպական անցյալին։

Մասնավորապես, պլանավորվում է մինչև 2023թ․ չեղարկել  ԵՄ 2,400 օրենքներ։

Կիսվեք այս հոդվածով