Փաշինյանը չի բացառել ՀՀ-ում վճարովի ճանապարհների ցանցի ներդրումը

1 Min Read
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել երկրում վճարովի ճանապարհների համակարգի ներդրումը:
Նրա խոսքով՝ նման տարբերակի քննարկումը հնարավոր կլինի՝ հաշվի առնելով կառուցվող «Հյուսիս-հարավ» մայրուղու այլընտրանքների առկայությունը։
Մասնավորապես, Սյունիքում ստեղծվում է այլընտրանքային ճանապարհների լայն ցանց։
«Ենթադրում եմ, որ շատ մեծ միջազգային հոսքեր կընթանան «Հյուսիս-հարավով», և կարող է լինել օբյեկտիվ անհրաժեշտություն, որպեսզի տեղական հոսքը հնարավորինս դուրս բերվի այնտեղից, որ մենք կարողանանք ընդունել միջազգային հոսքը»,- նշել է նա:
Փաշինյանը հայտարարել է նաև, որ բեռնափոխադրումների հոսքերը կտրուկ կավելանան «Խաղաղության խաչմերուկի» գործարկումից հետո: Նրա կարծիքով՝ երբ անվտանգության, խաղաղության հարցը լուծվի, տասնյակ անգամներ ավելանալու է զբոսաշրջային հոսքը դեպի Սյունիք։
Նա կարծում է, որ վճարովի ճանապարհների առկայությունը թույլ կտա ստեղծել մշտական եկամուտ, որը կօգտագործվի ճանապարհը չափանիշներին համապատասխան պահելու համար։
«Ճանապարհների ակտիվ ցանցի առկայությունը, եթե ժողովուրդը շատ դեմ չլինի, և պարզվի, որ նման հնարավորություն կա, Հայաստանում ներդնենք վճարովի ճանապարհների համակարգ»,- ասել է Փաշինյանը Սյունիքում ճանապարհաշինությանը ծանոթանալու ժամանակ:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով