CNBC կայքի հաղորդմամբ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Լիզ Թրասը երեքշաբթի տեղի ունեցած իր առաջին ելույթի ժամանակ խոստացել է առաջիկա մի քանի օրվա ընթացքում լուծել էլեկտրաէներգիայի ծախսերի աճի խնդիրը և ճգնաժամը։ «Այս շաբաթ ես քայլեր կձեռնարկեմ՝ զբաղվելու էներգիայի օրինագծերով և ապահովելու մեր ապագա էներգիայի մատակարարումը»,- նշել է վերջինս։
«Ես կզբաղվեմ Պուտինի պատերազմի հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամով»,- ասել է Թրասը լրագրողներին։
Թրասը նաև նշել է, որ ունի «համարձակ ծրագիր»՝ հարկերի կրճատման և բարեփոխումների միջոցով զարգացնել տնտեսությունը, ինչն էլ «կնպաստեն բիզնեսի զարգացմանն ու ներդրումներին»:
Կայքի հաղորդմամբ՝ խոսակցություններ կան 100 միլիարդ ֆունտ ստեռլինգ (113 միլիարդ դոլար) արժողությամբ էներգիայի խթանման փաթեթի մասին, որն էլ պիտի օգնի բրիտանացիներին հաղթահարել ճգնաժամը:
Հիշեցնենք, որ Թրասը պաշտոնապես նշանակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ երեքշաբթի առավոտյան՝ Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում թագուհի Եղիսաբեթ II-ի հետ հանդիպումից հետո:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում