Կենսատեխնոլոգիական Ստարթափերը

1 Min Read

Բիոտեխնոլոգիան կենսաբանության ոլորտ է, որն օգտագործում է կենդանի օրգանիզմներ և
դրանց ածանցյալները՝ տարբեր ապրանքներ արտադրելու համար։ Օրինակ՝ դեղեր, մոդիֆիկացված կուլտուրաներ
գյուղատնտեսությունում, կենսավառելիք և այլն։

«Grand View Research Inc» ընկերության հրապարակած հաշվետվությունում նշվում է, որ կենսատեխնոլոգիաների շուկայի ծավալը 2028թ-ին կազմելու է $2,44 տրլն։ Այս գործընթացներում մեծ է կենսատեխնոլոգիական ստարթափերի դերակատարությունը։

2020թ․-ից նկատվում է կենսատեխնոլոգիական ստարթափերի կտրուկ աճ, որը պահպանվում է նաև 2021 և 2022 թթ․-երին։ Կենսատեխնոլոգիական ստարտափերն իրենց աշխատանքում կիրառում են արհեստական բանականության տեխնոլոգիաներ, տյալների բազաներ և գեների խմբագրում։ Այս երեք խոշոր գործիքներն էապես բարձրացնում են կենսատեխնոլոգիական ստարթափերի աշխատանքի արդյունավետությունը։
Կենսատեխնոլոգիաների շուկայի զարգացմանը նպաստում են նաև պետական ներդումները։ Օրինակ, 2020թ․-ից Հնդկաստանի կառավարությունը ներդումներ է կատարում գյուղատնտեսական կենսատեխնոլոգիաներում։

Կիսվեք այս հոդվածով